-
23.10.2020|
21:56
Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին, երբ Ադրբեջանի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը մտել իր օդային տարածք, հաղորդում է Discover24.ru-ն:
-
23.10.2020|
15:02
Ադրբեջանը բազմիցս օգտագործել է լայնորեն արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի բնակելի տարածքների ուղղությամբ՝ հայտնում է Human Rights Watch- ը՝ ամփոփելով Արցախում հետաքննության արդյունքները:
-
23.10.2020|
14:58
Գերմանիան մերժել է Հունաստանի պահանջը՝ դադարեցնել Թուրքիային ռազմական տեխնիկայի վաճառքը՝ հաշվի առնելով տարածաշրջանում Անկարայի ագրեսիվ քաղաքականությունը: Հունական City Times-ի փոխանցմամբ, Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիային զենք վաճառելու լիցենզիաները տրամադրվել են «արտաքին անվտանգության քաղաքականության պրիզմայով մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո»:
-
23.10.2020|
14:54
Հայ երգիչ Աբրահամ Ռուսոն Разговор по душам հաղորդման շրջանակում տեսակապով զրուցել է ռուս անկախ լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ, զինվորական թղթակից Սեմյոն Պեգովի հետ, որ 3 շաբաթ անցկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենաթեժ կետերում և լուսաբանել իրադարձություններն առաջնագծից:
-
23.10.2020|
14:48
Ռուսական EADaily կայքի թղթակիցը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Բերձոր քաղաք և փաստել, որ ադրբեջանական կողմի՝ Հայաստանը Արցախին կապող ռազմավարական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը իրենց վերահսկողության տակ վերցնելու հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում։ Թղթակցի խոսքով՝ քաղաքն ապրում է իր բնականոն հունով, պատերազմի մասին հուշում են միայն հրետանու բարձր լսվող ձայները։
-
23.10.2020|
14:45
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հեռախոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ռոհանին մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքից Իրանի սահմանների մոտ ահաբեկիչների ներկայության կապակցությամբ:
-
23.10.2020|
14:44
Արցախի և Իրանի հետ սահմանային հատվածում համառ մարտեր են, և լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող, ի պատասխան Ալիևի հայտարարությանը, թե իրենց զորքերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել այդ սահմանը՝ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
23.10.2020|
14:43
Թեհրանն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին և չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններում կամ տարածքներում՝ РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին:
-
23.10.2020|
14:42
Կատալոնացի պատգամավոր Միրիամ Նոգերասն Իսպանիայի կառավարությանը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը:
-
23.10.2020|
14:40
«Հայրս, որ իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ Հայաստանի կերտմանը, զոհվեց հանուն Հայաստանի», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Մաթևոսյանի դուստրը՝ Հերմինե Մաթևոսյանը։